Կիմ Չոն Նամը սպանվել է քիմիական զենքով

08:45     26 փետրվարի, 2017

Մալազիայի իշխանությունները հայտարարել են,  որ Կիմ Չոն Նամը` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը, թունավորվել է ուժեղագույն թույնով: Քիմական փորձաքննության արդյունքների մասին հայտնել է Մալազիայի Առողջապահության նախարար Սուբամանյամ Սատասիվամը, հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքերով, Կիմ Չոն Նամի մահվան պատճառ հանդիսացող շատ ուժեղ պարալիչն առաջացել է  VX կոչվող թույնից, որը ՄԱԿ-ի  կողմից հաստատված է` որպես մասսայական ոչնչացման քիմիական զենք:

Ավելի վաղ հայտնի է դաձել, որ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվող Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այսիյան կարծել է, թե մասնակցում է կատակի, որի ընթացքում իբր մանկական քսուկով տղամարդու դեմքը փակելու համար ստացել է 90 դոլար: 


© armedia.am