ԱՄՆ իշխանությունները քննարկում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքի խորհրդից դուրս գալու հարցը: Այդ մասին հայտնում է Politico հրատարակչությունը` հղվելով ԱՄՆ նախկին և ներկա չինովնիկներին, հաղորդում է regnum.ru-ն:
Հաղորդվում է, որ Դոնալ Թրամփի ադմինիստրացիան լրջորեն դիտարկում է երկրի` նշված Խորհրդից դուրս գալու հարցը Հորդանան գետի ափին Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը քննադատող բանաձևի ընդունման պատճառով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ բանաձև է ընդունել, որում ասվում է, որ Հորդանանի ափին բնակավայրերի կառուցումն Իսրայելի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: