ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է Սպիտակ տան թղթակիցների Ասոցիացիայի (WHCA) հետ ամենամյա հանդիպումից, փոխանցում է The Independent-ը:
«Ես ներկա չեմ գտնվի WHCA հետ հանդիպմանն այս տարի»,- մասնավորապես գրել է Թրամփը` հանդիպման մասնակիցներին մաղթելով լավ երեկո:
WHCA ամենամյա ընթրիքը, որին սովորաբար մասնակցում են լրագրողներ, քաղաքական գործիչներ ու նախագահն, այս տարի կկայանա ապրիլի 29-ին Վաշինգթոնում:
Սպիտակ տան թղթակիցների Ասոցիացիան լրագրողների անկախ միություն է, որը հիմնվել է 1914թ.-ին: