ՆԱՍԱ. Մարսի մակերևույթը պատված է արժեքավոր հանքանյութերով

14:15     26 փետրվարի, 2017

Yerkir Media-ն հաղորդում է, որ  ՆԱՍԱ-ի աշխատակիցները Մարսի մակերևույթը պատկերող ուշագրավ լուսանկար են հրապարակել, որը թույլ է տալիս տեսնել Կարմիր մոլորակի հիմնական մակերեսն ու երկրակեղևը:

Ինչպես հաղորդվում է՝ լուսանկարը հրապարկվել է ամերիկյան տիեզերական գործակալության կայքում:

Ելնելով ստացված պատկերից` գիտնականները ենթադրում են, որ Մարսի մակերևույթը պատված է մանրահատիկ նյութով, որի տակ հետազոտողների կարծիքով` կարող են թաքնված լինել ժայռային ապարներ ու արժեքավոր հանքանյութեր:

 


© armedia.am