ԱԻՆ տեղեկացմամբ՝ Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որն ըստ ԱԻՆ դիտարկումների՝ արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:
Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառն օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում: