Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հայտնում է Новости-Արմենիան.
Կիրակի «կարմիր սատանաները» հաղթանակ տարան «Սաութհեմփթոնի» նկատմամբ 3:2 հաշվով Լիգայի գավաթ եզրափակչում՝ Զլատան Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ:
Մանկունիանցիները 2:0 հաշվով առաջատար էին, «Սաութհեմփթոնին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց «ՄՅու»-ին հաջողվեց վերջում ևս մեկ գոլ խփել: Գոլերի հեղինակներն էին՝ Ջեսի Լինգարդը և Զլատան Իբրահիմովիչը, ով դուբլ գրանցեց: Հաղթական գոլը շվեդ մարզիկը խփեց հանդիպման 87-րդ րոպեին: «Սաութհեմփթոնի» կազմում երկու գոլերի հեղինակն էլ Մանոլո Գաբիադինին է:
Մխիթարյանը եզրափակչում չի խաղացել վնասվածքի պատճառով: