Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել արցախա-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին զարգացումների մասին հատարարությամբ:
Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև ողջ ադրբեջանցի ժողովրդին: Թուրքական ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է նաև վիրավորների մասին:
Haqqin.az-ը գրում է, որ մինչ այժմ ադրբեջանական ՊՆ-ն հստակություն չի մտցրել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես նաև չի հայտնել ադրբեջանական բանակի կորուստների մասին: Լրատվական պորտալը ընդգծում է, որ բավականին տարօրինակ է, որ թուրքական կառավարությունն ավելի տեղեկացված է այդ հարցում, քան ադրբեջանական հասարակությունը: