«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակ ստացել է Բարի Ջեկսոնի «Լուսնի լույս» (Moonlight) ֆիլմը:
Գլխավոր անվանակարգում ի սկզբանե հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ» ֆիլմը: Այն բանից հետո, երբ նկարահանող խումբը բեմ է դուրս եկել «Օսկար»-ը ստանալու համար, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է ու հայտարարել սխալի մասին: