Սիրիական կառավարական զորքերը դաշնակից ուժերի աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրել են Պալմիրայի շրջանում գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող 939,5 բարձունքը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ռազմական աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են մեծաթիվ ահաբեկիչներ, ինչպես նաև զենք, զինամթերք և տրանսպորտային միջոցներ։
Անցած շաբաթ սիրիական զորքերը դաշնակիցների հետ համատեղ հարձակման ընթացքում վերականգնել էին վերահակողությունն այդ շրջանի մի քանի գյուղերի նկատմամբ։