Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայտնել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ոչնչացված զինծառայողների անունները, որոնց դիակները դեռևս գտնվում են չեզոք գոտում:
Այսպես, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերվա ադրբեջանական հերթական ակրածախնդրության արդյունքում ոչնչացվել է Աբդուլաև Աղիշան Իսմայիլ օղլուն, Նազարով Շախլար Յաշար օղլուն, Գաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն, Գադիմով Զուլֆի Ռահիմ օղլուն և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն:
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, սահմանի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ԼՂՀ ՊՆ պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ կրելով նահանջել են՝ զոհվածների դիակները թողնելով չեզոք գոտում: