Թուրքիային սպառնացող բոլոր ահաբեկչական կազմակերպությունները կվերացվեն նոր սահմանադրության օգնությամբ, եթե այն հաստատվի հանրության կողմից ապրիլի 16-ի հանրաքվեին, նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը:
Ելույթ ունենալով Անկարայում Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) առաջին պաշտոնական «այո»-ի քարոզարշավի շրջանակներում՝ Յըլդըրըմը հայտարարել է փետրվարի 26-ին, որ նոր կանոնադրության համաձայն, Թուրքիան կարող է «ազատվել ֆետուլահիստական ահաբեկչական կազմակերպությունից, Քուրդիստան բանվորական կուսակցությունից (PKK) և Իսլամական պետությունից»:
Նա խոստացել է «ավելի գեղեցիկ երկիր ունենալ», ասելով, որ նոր սահմանադրությունը խաղաղություն կբերի Թուրքիային: