Աստանայում միջսիրիական բանակցությունները դրել են Ժնևի բանակցությունների գլխավոր հիմքը՝ հրադադարի ռեժիմը վերահսկողության տակ պահող մեխանիզմ է ստեղծվել, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Սիրիայի շուրջ բանակցություններն Աստանայում ավարտվեցին այնպիսի արդյունքով, որը երբեք դեռ չէր գրանցվել։ Հադադարի վերահսկողության մեխանիզմ ստեղծելն ամենագլխավոր հիմքն էր, որը հնարավորություն տվեց շարունակել ժնևյան բանակցությունները», — հայտարարել է Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահը Նազարբաևին շնորհակալություն է հայտնել Աստանայում միջսիրիական բանակցություններ կազմակերպելու համար։