ԵՄ Խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
«2017 թ.-ի փետրվարի 27-ին ԵՄ Խորհուրդը Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման մասին որոշում է ընդունել: Նրանք ԵՄ երկրների տարածքում կարող են լինել 90-ից մինչև 180 օր», - ասված է հաղորդագրությունում:
Մարտի 1-ին օրենսդրական փոփոխությունը կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ Խորհրդում նախագահող Մալթայի ներկայացուցիչը: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 21 օր անց: