ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահանջի կազմել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն՝ հաշվի առնելով երկրի ռազմական ծախսերի կտրուկ ավելացումը:
Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, Թրամփը մտադիր է նաև կրճատել մի շարք պետական մարմինների՝ այդ թվում Շրջակա միջավայրի պահպանության հարցերով դաշնային գործակալության ֆինանսավորումը:
Հիշեցնենք, որ Պենտագոնը Կոնգրեսին էր փոխանցել իր կառույցների և ստորաբաժանումների 30 միլիարդ դոլարը գերազանցող գումարով ֆինանսավորման ավելացման մասին առաջարկներ: