Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին բավական շատ հանցանք են գործել: Այս մասին t24.com.tr կայքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը, փոխանցում է Politinfo-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը մահապատժի հետ կապված հայտարարություններով փորձում է Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հանելու հաշվարկներ անել։
«Վերջին երկու տարում և հատկապես հեղաշրջման փորձից հետո շատ մարդիկ են Թուրքիայում տուժվել։ Միայն ՄԻԵԴ–ի կողմից այդ հայցերով որոշումների արդյունքում պետությունը ստիպված է լինելու միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ վճարել։ Եվ այդ ամենի դեմն առնելու համար Էրդողանը մահապատիժ մտցնելը օրակագում է պահում որպեսզի Թուրքիան հանի ՄԻԵԴ–ից ու Եվրոպայի խորհրդից»,–ասել է Փայլանը՝ շեշտելով, որ դեպի ժողովրդավարություն շարժվող Թուրքիան գծերից դուրս է եկել։