Հոդվածի հեղինակ Ամանդա Էրիկսոնի խոսքով, երբ Ալիևը լքի նախագահի պաշտոնը, նրա փոխարեն նախագահ կդառնա նախորդ աշնանը կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխնախագահ նշանակված 52-ամյա Մեհրիբան Ալիևան:
«Ամենայն հավանականությամբ, Մեհրիբանը կսկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,- նշվում է հոդվածում:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի: 2009-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում էլ հանվել էր նախագահի թեկնածություն դնելու և ընտրվելու թվաքանակի սահմանափակումը: Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը, ինչն էլ ճանապարհ է հարթում Ալիևների 19-ամյա որդու համար՝ նախագահի պաշտոնը հորից որդուն փոխանցելու նպատակով: