Թուրքիայի Քոջաէլի նահանգում զինված հարձակում է իրականացվել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի շարասյան վրա:
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Քոջաէլի նահանգի Դիլիվասըի շրջանից ավտոշարասյունով երթևեկելիս է եղել դեպի Դերինջե։
Այդ ընթացքում ավտոշարասյան վերջին մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել անծանոթ մեքենայից։ Ոստիկանությունը սկսել է հետապնդել ու կանգնեցնել տվյալ մեքենան։
Մեքենայում գտնվողները ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանատուն։