ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է անում հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերականգնել առարկայական բանակցությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ТАСС-ը:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների մասին վերջերս ստացված հաղորդագրություններով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Գուտերեշը լիովին աջակցում է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը: