Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր

11:26     28 փետրվարի, 2017

Առնվազն 4 մարդ է զոհվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում բնակելի տների վրա թեթև շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով, հայտնում է BBC-ն:

Cessna 310 ինքնթիռը վթարի է ենթարկվել Սան Խոսեի Ռիվերսայդ օդանավակայանից կատարած թռիչքից մի քանի րոպե հետո: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով հրկիզվել են բնակելի երկու տներ, հարևան մի քանի շինություններ վնասվել են:

Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:


© armedia.am