Թուրքիան 1 մլն դոլար է վճարել Եգիպտոսին Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը ոչնչացնելու համար

10:49     28 փետրվարի, 2017

Թուրքիան ավելի քան 1 մլն դոլար է վճարել Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերն ոչնչացնելու համար, հայտնում է թուրքական Democrat Haber-ը:

Վերջինիս փոխանցմամբ Անկարան վճարել է «Մուսուլման եղբայրներ»-ին Եգիպտոսի ինստիտուտում պահվող փաստաթղթերն այրելու համար: Այս մասին Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Դեմոկրատ Ջիհադ կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նաեմը՝ պահանջելով, որ մեղավորները պատժվեն, փոխանցում է Horizon Weekly-ն:

Եգիպտական Veto թերթի փոխանցմամբ այդ փաստաթղթերից որոշներն Անկարային միջազգային դատարանի առաջ դժվարին իրավիճակում կդնեին:

Հաղորդվում է, որ Եգիպտոսի ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերն այրվել են 2011 թվականի դեկտեմբերի 17-ին:


© armedia.am