Շարժայում ավարտվել է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը (18 մասնակից, շվեյցարական մրցակարգ, 9 տուր): Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախորդ ութ պարտիաները ոչ-ոքիով ավարտելուց հետո եզրափակիչ տուրում սև խաղաքարերով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին և 4 միավորով պայքարն ավարտել է 13-րդ հորիզոնականում, հաղորդում է Armnoc.am-ը:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1-3. Ալեքսանդր Գրիշչուկ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Շախրիյար Մամեդյարով՝ 5.5 ական միավոր (հաջորդականությունը որոշվել է միմյանց միջև խաղացված պարտիաների արդյունքով), 4-8. Դին Լիժեն, Մայքլ Ադամս, Դմիտրի Յակովենկո, Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի՝ 5-ական, 9-12. Ռիչարդ Ռապպորտ, Պավել Էլյանով, Լի Չաո, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս՝ 4.5-ական, 13-14. Լևոն Արոնյան, Հոու Յիֆան՝ 4-ական, 15-17. Սալեմ Սալեհ, Ջոն Լյուդվիգ Համմեր, Եվգենի Տոմաշևսկի՝ 3.5-ական, 18. Ալեքսանդր Ռյազանցև՝ 3: