ԱՄՆ նախագահը Breibart News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կրկին իրեն դիմակայող մամուլն անվանել է «ընդդիմադիր կուսակցություն» և «ժողովրդի թշնամիներ», փոխանցում է Корреспондент-ը:
«Գոյություն ունեն մեծաթիվ կեղծ ԶԼՄ-ներ: Մեծաթիվ «ֆեյք» ռեպորտաժներ: Խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր չեն մասնակցում ռեպորտաժին, այդ մասին չգիտեն», - հայտարարել է Թրամփը:
Նախագահը նաև հերթական անգամ քննադատել է առաջատար ամերիկյան The New York Times թերթին: Նա մեղադրել է թերթին իր դեմ սեռական բնույթի մեղադրանքներ տարածելու համար՝ խեղաթյուրելով կանանց խոսքերը: