Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զոհի մասին

12:32     28 փետրվարի, 2017

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլուն, հայտնում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:

Հաղորդվում է, որ ստացված վնացվածքներից նա մահացել է հոսպիտալում:

Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով ադրբեջանական բանակի կորուստները վերջին օրերին հասել է 6-ի:

 


© armedia.am