2017 թվականի փետրվարի 27-ին, Վաշինգտոնում, Հայկական ազգային ինստիտուտը (Armenian National Institute/ANI) բացել է Ցեղասպանության մասին պատմող իր կայքի թուրքալեզու տարբերակը։
«Armenian Genocide» վեբ–շտեմարանը թուրքերենով ստեղծվել է Թուրքիայի հատուկ այն օգտատերերի համար, ովքեր չեն տիրապետում անգլերենին, գրում է Top News-ը:
Անգլալեզու տարբերակի նմանությամբ, թուրքալեզու կայքը բաղկացած է բազմաթիվ փաստաթղթերից և նյութերից, որոնք վկայում են Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին։
Ներկայացված են նաև աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերն ու հռչակագրերը։
Կայքի անգլալեզու տարբերակը անցյալ տարվա ընթացքում այցելել է մոտ չորս միլիոն օգտատեր, որոնց մեծ մասը եղել են Թուրքիայից։