Ֆրանսահայ ակտիվիստները մարտի 7-ին Փարիզի շրջաններից մեկում դատարանի առջև կկանգնեն՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքի Աքիլի վրա նռան հյութ թափելու մեղադրանքով:
Դեսպանատունը հայց է ներկայացրել Փարիզի Դեկարտի համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո, փոխանցում է News.am-ը:
Դեսպանի ելույթի ժամանակ երիտասարդը նռան հյութ էր ցողել դիվանագետի վրա, մեկ այլ ուսանող էլ նկարահանել էր միջադեպը: Ֆրանսիահայ լրագրող Ժան Էքյանի տեղեկացմամբ՝ նրան մեղադրում են տեսանյութը սոցցանցերում տարածելու համար: