ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
Ըստ ԼՂՀ արտգործնախարարության հաղորդագրության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: