Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը մտադիր է Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց չորս շարժական կինոթատրոն նվիրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնին, մարտի 2-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հուշագիրը կստորագրեն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շարժական կինոթատրոն տրամադրելու մասին:
Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում և Արցախում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում: