Այսօր Ախալքալաքի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվել է բողոքի ակցիա՝ կապված օրեր առաջ Ախալքալաքի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ` որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական ծաղկավոր խաչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ջավախքահայ Արմեն Ավետիսյանը:
Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով, դիմել են պատկան մարմիններին՝ պահանջելով հետաքննել և պարզել, թե որ երկրից են ներմուծվել հիշյալ կոշիկները և այլևս թույլ չտալ նմանատիպ երևույթների կրկնությունը: