Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այլ ալտերնատիվ տարբերակներ են քննարկվել: Հավանական եմ համարում, որ այդտեղ լուծումներ կգտնվի», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը։
«Բանակցային փուլում ենք», - ընդգծել է վարչապետը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա: