Փարիզում անհայտ անձը ձվով հարվածել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնի գլխին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:43     2 մարտի, 2017

Անհայտ անձը Փարիզում գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ ձվով հարվածել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի գլխին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

«Մենք առաջարկում ենք լուծել հասունացած խնդիրները և մենք կարող ենք դրանք քննարկել: Երբ տեսակետները մի շարք հարցում տարբերվում են, ինչ-որ մեկը սկսում է ձվեր նետել… Սա Ֆրանսիայի քաղաքական կյանքի մի մասն է և այն միշտ այսպիսին է եղել», - տեղի ունեցածը մեկնաբանել է Մակրոնը:

Հավելենք, որ սա նման առաջին միջադեպը չէ Մակրոնի համար: 2016 թվականի ամռանը Փարիզի արվարձաններից մեկի այցելության ժամանակ ևս նրա վրա ձու էին նետել:


© armedia.am