ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին որպես փորձագետ կաշխատի վաշինգտոնյան Քարնեգի հիմնադրամում, հայտարարել է կազմակերպության նախագահ Ուիյամ Բերնսը։
«Ջոն Քերիի՝ խաղաղության հանդեպ հակվածությունը ողջ աշխարհում համապատասխանում է Քարնեգի հիմնադրամի առաքելությանը», - հայտարարել է Բերնսը, ով ժամանակին եղել է Քերիի ենթակա աշխատող և զբաղեցրել նրա տեղակալի պաշտոնը։ Բերնսի խոսքով՝ Քերիի փորձն անհրաժեշտ է ավելի, քան երբևէ։
Նշվում է, որ նախկին պետքարտուղարի աշխատանքը կապված կլինի հակամարտությունների լուծման և շրջակա միջավայրի ոլորտում միջազգային մարտահրավերների հետ։