Շտաբի ոչնչացման մասին լուրն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

11:45     2 մարտի, 2017

ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի պրոպոգանդայի հերթական դրսևորումն է», - ասաց Հասրաթյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»:


© armedia.am