Իտալական Սիցիլիա կղզում օրեր ժայթքած Էտնա հրաբուխը շարունակում է իր ակտիվությունը: Ըստ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի`ժայթքումը ներկա պահին մարդկանց համար անվտանգ է: Կատանիի օդանավակայանն աշխատում է աշխատանքային ռեժիմով:
Նշենք, որ Էտնայի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել 2016-ի մայիսին: Այդ ժամանակ հրաբուխը մի քանի ժամ շարունակ մոխիր էր արտանետել մինչև 3,5 մ բարձրությամբ: Ժայթքումն ուղեկցվել էր նաև լավայի արտահոսքով:
Էտնան Եվրոպայի ամենաբարձ հրաբուխն է, այն պարբերաբար ժայթքում է: Լեռան բարձրությունն ավելի քան 3200 մետր է և ժայթքումներից հետո փոփոխվում է:
Drone footage of Mount Etna volcano eruptingDrone footage captures Mount Etna volcano in Sicily erupting, spewing lava and ash into the sky. http://abcn.ws/2mKUroL
Posted by ABC News on Wednesday, 1 March 2017