ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, փոխանցում է Politico պարբերականը։
Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է կենտրոնանալ օրենսդրական ժողովների ընտրությունների վրա նահանգների մակարդակով և վերջին հաշվով ուժեղացնել կուսակցության ազդեցությունը Կոնգրեսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը հակազդելու նպատակով։
Անձամբ Օբաման կարող է մասնակցել Ազգային դեմոկրատական կոմիտեի համար միջոցների հավաքագրմանը, ինչպես նաև խորհրդատու աշխատել օրենսդրական գործընթացում։