Մարին Լը Պենը զրկվել է անձեռնխելիությունից

22:30     2 մարտի, 2017

Եվրախորհրդարանականները կողմ են քվեարկել ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելուն։ Քվեարկությունը տեղի է ունեցել իրավական հարցերով հանձնաժողովում, իսկ վերջնականապես հաստատվելու է լիագումար նստաշրջանի ժամանակ, փոխանցում է Reuters–ը։

Անձեռնմխելիությունից զրկումն այժմ թույլ է տալիս Փարիզի դատարանին քրեական հետապնդում սկսել Լը Պենի նկատմամբ 2015 թվականին Twitter սոցիալական ցանցում «Իսլամական պետություն» ծայրահեղական կուսակցության դաժանությունների երեք լուսանկար տեղադրելու համար:


Խորհրդարանականին այժմ կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում կամ մինչև 75 հազար եվրո տուգանք: Դատավարությունը կարող է ընթանալ ավելի քան մեկ տարի:


Նրա հրապարակած լուսանկարներից մեկում պատկերված էր ծայրահեղականների կողմից գլխատված ամերիկացի լրագրողը:


© armedia.am