Գարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Փայլանի ներկայացրած հայցի մերժումից հետո նա պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: Այս մասին գրում է «Ակոս»-ը:
Հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Փայլանը կիրառել էր ցեղասպանություն բառը, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահության կողմից որոշում էր կայացվել նրան զրկել խորհրդարանական 3 նիստերին մասնակցելուց, իսկ ելույթը հանել խորհրդարանական արձանագրությունից: Այդ որոշումը նա բողոքարկել էր երկրի սահմանադրական դատարանում, սակայն մերժվել էր ներկայացված հայցը:
Գարո Փայլանը նշել է երկրի դատարանի կողմից այդ խնդրին լուծում չտալու և ժողովրդավարությանը հասցված այդ որոշումը չեղյալ չհամարելու պատճառով որոշել է դիմել ՄԻԵԴ: