Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մեկ օր անցկացնել Սիբիրում և Կրասնոյարսկի երկրամասում գիշերել է տայգայում: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անցած գիշեր նա այնտեղ է գիշերել, այս գիշեր ևս տայգայում կգիշերի, իսկ վաղը վաղ առավոտյան արդեն Մոսկվա կվերադառնա, որտեղ նրան սովորական աշխատանքային առօրյա ժամանակացույցն է սպասում»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «պայմաններն արշավային են, նախագահը հանգստանալու համար մեկ օր է վերցրել»:
Նրա խոսքով՝ նախագահը Մոսկվայում կլինի վաղը՝ մարտի 3-ի առավոտյան: