Հարավկովկասյան երկաթուղով Երևան են բերվել նվազեցված սակագներով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռները: Երևանում գտնվող Կարմիր Բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան:
Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով:
«Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ակտիվ բանակցում ենք ռուսական և վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ: Օրերս մեզ հաջողվեց նվազեցնել հայկական բեռների համար Վրացական երկաթուղու սակագները միջինում 30%-ով (մոտ $500)», - ասում է «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիրի Գվոզդևը:
Նրա խոսքով, նման զեղչերը թույլ են տարիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսին այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:
Ինչպես տեղեկացրել է Գվոզդևը, ՀԿԵ-ի կողմից առաջարկվող երթուղին և սակագների նվազեցումը գործարարների մեծ ուշադրությանն են արժանացել և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում մոտ 200 հայկական և վրացական ընկերության հետ: Մասնագետի կանխատեսումներով, առաջարկվող երթուղու հարմարությունը, ճկուն սակագները և անկախությունը եղանակային պայմաններից թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:
Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվերում է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները էապես էժանացել են ավտոմոբիլայինների հետ համեմատ: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի:
2017-ի փետրվարի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել էր Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին՝ Հայաստանի ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ակտիվացման և երկաթուղային տրանսպորտի մրցակության մակարդակի բարձրացման նպատակով:
Զեղչերը տարբերակված են և հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով: Օրինակ, պեռլիտի մեկ վագոնի լաստանավային փոխադրման գինը կկազմի 1 հազար դոլար, իսկ հյութի կամ հանքային ջրի համար այն կկազմի 1,3 հազար դոլար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: