Ռուսաստանում հանդես եկող խառը մարտարվեստի հայազգի վարպետ Վարդան Ասատրյանը քաղաղաքական է համարում Fight Nights մարզական ընկերության կողմից իր հետ պայմանագրի խզումը: Այս մասին մարզիկը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:
Fight Nights Global ռուսական մարզական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Ասատրյանի հետ վերջինիս կողմից Արցախի դրոշի ցուցադրությունից հետո:
«Եթե այն ինչ ես արել եմ քաղաքական խտրականության և ազգայնականության նշաններ է պարունակում, ապա ինչպես բացատրել այն փաստը, որ Fight Nights 44 տուրնիրի ժամանակ ադրբեջանցի մարզիկ Աբբասովը և նրա ողջ թիմը կրում էին Խոջալուի մասին քաղաքական տեքստով հագուստ, ինչպես բացատրել ադրբեջանցի մարզիկի ղեկավարության գործողությունները, ով Fight Nights 53 տուրնիրի ժամանակ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական բնույթի հայտարարությունով, հնչեցրել է իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելության մասին Fight Nights-ի ռինգում, իր հայտարարությունում», - իր հայտարարությունում ընդգծել է Ասատրյանը: