Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Բորնմութի» հետ հանդիպմանը, հայտնում է armfootball-՝ Manchester Evening News-ին հղումով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Սենտ-էտիենի» հետ պատասխան խաղում:
«ՄՅու» - «Բորնմութ» հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին և կսկսվի Երևանի ժամանակով 16:30-ին: