Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն գերմանական իշխանությունների կողմից Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելութի չեղարկման պատճառով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքային իշխանություններն արգելել են միջոցառման անցկացումը:
Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարարն իր դժգոհությունն էր հայտնել Բոզդաղին Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակցի կալանավորման առնչությամբ և ընդգծել, որ Գերմանիայում տեղի թուրքերի շրջանում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնող ու խոսքի ազատություն պահանջող թուրք պաշտոնյաները պարտավոր են նույն խոսքի ազատությունն ու օրենքի գերակայությունն ապահովել նաև Թուրքիայում: