Եվրախորհրդարանը հինգշաբթի Բրյուսելում կայացած նիստի ժամանակ ընդունել է պարտադրող բնույթ չկրող բանաձև, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին երկու ամսվա ընթացքում ընդունել միջոցառումներ ԱՄՆ-ի հետ ԵՄ վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնման համար։ Պատճառն այն է, որ Վաշինգտոնը նախկինի պես առանց վիզա մուտքը մերժում է ԵՄ 5 պետությունների քաղաքացիների համար, հայտնում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը։
Ներկայում ԱՄՆ-ում վիզային ռեժիմ է գործում Ռումինիայի, Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև խորվաթների, կիպրացիների և լեհերի համար։