Ղրղըզստանի կողմից Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության քաղաքական կետերին չմիանալը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:
«Ղրղըզստանի դիրքորոշումն միանգամայն անհասկանալի է: Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում՝ ո՞ւմ ջրաղացին է այն ջուր լցնում», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
Նշենք, որ եզրափակիչ հայտարարությունում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնում ՏՀԿ տարածքում չկարգավորված հակամարտությունների՝ մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ և ընդգծում դրանց կարգավորման կարևորությունը տարածքային ամբողջականության և սուվերենության հարգման սկզբունքի հիման վրա: