Մենք գտնվում ենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում, և ցանկացած պահի Ղարաբաղյան հակամարտությունում սրացում հնարավոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Մենք դիմացը չունենք վստահելի գործընկեր: Անգամ եթե կար բանակցային էլեմենտ, և ենթադրվում էր, որ եթե բանակցում են, ինչպես կարող են կրակել, փորձով համոզվել ենք, որ Ադրբեջանի պատկերացմամբ մեկը մյուսի հետ չի առնչվում: Հետևաբար Էսկալացիայի վտանգ մշտապես եղել է, կա ու մնալու է մինչև քաղաքական կարգավորումը չհասնի իր վերջնակետին, եթե ավելի հստակ՝ մինչև իշխող կլանը իր մաքսիմալիստական գծից որոշակի նահանջ չկատարի և մտնի կառուցողական դաշտ», - նշել է Կարեն Բեքարյանը: