ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մարտին կայցելի Ճապոնիա, Չինաստան և Հարավային Կորեա։ Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Քննարկման հիմնական թեման լինելու է Հյուսիսային Կորեայի խնդիրը։ Այցի հստակ ժամանակացույցը դեռ հայտնի չէ։
Ճապոնիայում Թիլերսոնը կլինի հավանաբար մարտի 17-18-ին։ Նա հանդիպում կունենա Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ։ Քննարկման թեմաներից մեկը լինելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս տարի Ճապոնիա կայանալիք այցը։