10 ամիս տևած դադարից հետո միջսիրիական բանակցությունների առաջին փուլն ավարտվել է առաջընթաց չգրանցելով, սակայն չի համարվել ձախողում։ Սիրիայի հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային հաջողվել է վերականգնել բանակցային գործընթացը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բանակցությունների մեկնարկին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դե Միստուրան ընդգծել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մեծ ներդրումը, որպես հրադադարի պահպանման երաշխավորներ։
Ժնևի բանակցությունների մասնակցել են բանակցող բոլոր կողմերը, ինչպես Աստանայում։ Բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջում։ Մարտի 20-23-ին հրավիրվելու է բանակցությունների նոր փուլ։