Չինաստանի ռազմական բյուջեն այս տարի կմեծանա 7 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 1,3 տոկոսը: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտնել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Ինը:
«Ամեն տարի ռազմական բյուջեն կազմում ենք՝ հաշվի առնելով Չինաստանի տնտեսական զարգացումը և մեր պահանջները: Այս տարի ռազմական բյուջեն կմեծանա գրեթե 7 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 1,3 տոկոսը»,- ասել է նա:
Ռազմական բյուջեն մեծացնելու Չինաստանի որոշման վրա ազդել են պետական անվտանգության ապահովման խնդիրները, այլ ոչ թե այլ երկրներին դիմագրավելու կամ սպառնալու հարցերը, նշել է Ֆու Ինը:
Չինաստանի ռազմական բյուջեն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: