Մեզ համար վերադարձ անցյալին չկա. Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի: Այս մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
"Հակամարտության կարգավորման հանգուցային քաղաքական ասպեկտները կարգավիճակի և անվտանգության խնդիրներն են: Մյուս բոլոր հարցերը բխում են սրանից: Մեզ համար վերադարձ անցյալին չկա. Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի: Դա բացառված է: ԼՂՀ անվտանգության ապահովումը ևս չի կարող կասկածի տակ դրվել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ դա իրականության վրա հիմնված կառուցողական դիրքորոշում է", - նշել է Արցախի նախագահը: