«Փոխենք աշխարհը». վարչապետը նվագել է հարվածային գործիքների վրա ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:46     5 մարտի, 2017

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը «Ռենկարնացիա» խմբի հետ նվագել է հարվածային գործիքների վրա իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:

«Փոխենք աշխարհը» երգի տեսահոլովակը տեղադրված է lovearmenia.am կայքում, որը գործարկվել է հատուկ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում:

 


© armedia.am