Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Միք Մալվանին հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի զգալիորեն կրճատել այլ պետություններին տրվող օտարերկրյա օգնության ծավալները:
«Մենք պատրաստվում ենք օտարերկրյա օգնության կրճատում առջարկել, և պատրաստվում ենք առաջարկել այդ փողերը ծախսել այստեղ (ԱՄՆ-ում)»,- Fox News հեռուստաալիքին հայտնել է Մալվանին՝ ընդգծելով, որ խոսքը «բավական զգալի կրճատումների մասին է»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը նախատեսվում է 54 մլրդ դոլարով մեծացնել ռազմական բյուջեն, ինչի նպատակով որոշ ոլորտներում խնայումներ կանի: